ԱՄՆ-ն այդ անվան տակ թափանցում է Հայաստան. Ալեն Ղևոնդյանը՝ ատոմակայանի նախագծի մասին

13 Փետրվարի 2026, 19:30

Քաղաքականություն

Alpha News-ի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը մեկնաբանել է Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով մոդուլային ատոմակայան կառուցելու հեռանկարները:

Ըստ քաղաքագետի՝ Միացյալ Նահանգները չունի մոդուլային կայանների շահագործման հաջողված փորձ այլ երկրներում, իսկ հենց ԱՄՆ-ում նմանատիպ նախագծերը ձախողվել են։

«Չունենալով որևէ փորձ որևէ այլ երկրում, ԱՄՆ-ը թափանցում է Հայաստան: Դա շատ խելամիտ է ամերիկյան շահերի տեսանկյունից, և բնականաբար, Ռուսաստանի մոտ պետք է խանդ առաջացներ։ Ռուսական խանդը կամ ազգային շահերի սպառնալիքները, որոնք տեսնում ենք, բավական հիմնավոր են»,-նշել է քաղաքագետը։

Անդրադառնալով շրջանառվող ներդրումային փաթեթներին՝ Ալեն Ղևոնդյանը դրանք որակել է որպես «բիզնես հայտարարություններ», որոնք օգտագործվում են ներքաղաքական նպատակներով։

«Պետք է բավականին լավ բիզնես տաղանդ ունենալ՝ Հայաստան գալու և Ադրբեջան գնալու ճանապարհին այստեղ կանգ առնել ու 9 միլիարդի փաթեթի պայմանավորվածություն հռչակել։ Դա գործող իշխանությանը ընտրություններից առաջ տալիս է քարոզչական էֆեկտ»,-ասել է նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը հայտնվել է երկընտրանքի առջև. մի կողմից ԵԱՏՄ պարտավորություններն ու Ռուսաստանի հետ էներգետիկ կապն են, մյուս կողմից՝ Արևմուտքի հետ խաղերը, որոնք դեռևս չունեն իրավական ու տեխնիկական ամուր հիմքեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում