ԱՄՆ-ն չի ճանաչում Արցախի ընտրությունները. Մեթյու Միլլեր

12 Սեպտեմբերի 2023, 10:02

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Արցախում նախագահական ընտրությունների արդյունքները:

«Մենք կրկնում ենք Լաչինի և Աղդամի ճանապարհների անհապաղ և միաժամանակ բացման մեր կոչը, որպեսզի ապահովենք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը։

Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահության արժանի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, բայց մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել վերջերս», — նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այսուհետ ևս վճռականորեն կաջակցի չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին: