ԱՄՆ-ն էլ է մեղավոր, որ Հայաստանում շատ են հարձակումները լրատվամիջոցների նկատմամբ․ Սաթիկ Սեյրանյան

09 Օգոստոսի 2024, 22:44

Կարծիք

2018 թվականից հետո այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ, նույնը տեղի ունեցավ մամուլի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Շատ հաճախ լրագրողներս հասկանում ենք՝ այնքան մեծ խնդիրներ կան պետության առջև, որ հաճախ իսկապես դժվար է զուտ որպես լրագրող մասնագիտական կանոններին հետևելը։ Չես կարող ընդամենը հետևել էթիկային, առավել ևս 2018-ից հետո։ Այս իշխանության կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ լրագրողներ կան, որ սրերը առած ընկնում են լրագրողների հետևից։ Լրագրողների համար մարտահրավերները շատ են»,- նկատել է Սաթիկ Սեյրանյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն էլ է մեղավոր, որ Հայաստանում շատ են հարձակումները լրատվամիջոցների նկատմամբ։

«Կարդում ենք՝ անհամաչափ պատժամիջոցներ են սահմանում լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ, դատական հայցերի թիվը ԶԼՄ-ների ու լրագրողների հետ կապված շատացել են։ Առիթ ունեցել եմ հանդիպելու, քննարկելու նաև ԱՄՆ դեսպանների հետ, ինքս նախկին դեսպանին ասել եմ, որ դուք բոլորդ պատասխանատվություն եք կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ խոսքի ազատության, լրատվամիջոցների նկատմամբ։ Բոլորը զարմացել էին։ Ինչու՞։ Որովհետև նրանք լռել են ու լուռ աջակցել են այդ ամենին»,- ցավով նկատել է Սաթիկ Սեյրանյանը։

Հիմա եթերում