ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում փոխզիջումների կգնան. Անատոլի Մատվիյչուկ
09 Ապրիլի 2025, 22:20
Ռուս ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանում կայանալիք բանակցությունները:
«Ես կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, փոխզիջումների կգնան։ Ի վերջո, փաստն այն է, որ պայմանագրի սկզբնական պլանում, որն, ի դեպ, վերահսկում էր Թրամփը, երբ առաջարկեց այդ ծրագիրը, շատ հետաքրքիր մտքեր կային: Դրանք հուշում են այն մասին, որ Իրանը հրաժարվում է մարտական միջուկային համակարգերի արտադրությունից, սակայն երկրի էներգետիկ կարիքների համար խաղաղ ատոմ կարտադրվի: Ես կարծում եմ, որ այստեղ նրանք կանգ կառնեն, բանակցություններ կվարեն և կիրականացնեն այդ միջուկային ծրագիրը։ Այդ բանակցությունների արդյունքն, ամենայն հավանականությամբ, կլինի համատեղ կոմյունիկեն, որտեղ գրված կլինի, որ Իրանը միջուկային արտադրության հետազոտման իր խաղաղ ծրագիրը մշակում Է ԱՄՆ-ի կամ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությամբ»,- կարծում է փորձագետը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ ԱՄՆ-ն չի գնա իրավիճակի սրման, և դրա համար կան պատճառներ։
«Ես կարծում եմ, որ ուժային լուծումը, որն այսօր մենք քննարկում ենք, ձեռնտու չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ դա շեղում է հսկայական ռեսուրսները Չինաստանի հետ դիմակայությունում», — հավելել է Մատվիյչուկը:
Մանրամասները՝ տեսանյութում։