ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային․ երկրում արտակարգ դրություն է
03 Հունվարի 2026, 12:56
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նա հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներին և կոչ է արել լատինաամերիկյան բոլոր կառավարություններին հանդես գալ ԱՄՆ-ի դեմ:
«Այս հարձակման նպատակը ոչ այլ ինչ է, քան Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և հանքանյութերի զավթման փորձը։ Փորձ է արվում բռնի կերպով ոչնչացնել երկրի քաղաքական անկախությունը։ Նրանք չեն հաջողի։ Երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ իրենց ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության գործում»,-ասվում է Մադուրոյի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, Կարակասում հարձակվել են նաև պաշտպանության նախարարի տան վրա: