ԱՄՆ–ն ՀՀ մոդուլային ռեակտորներ կմատակարարի և 9 մլրդ դոլարի ներդրում կանի. Վենս

09 Փետրվարի 2026, 20:22

Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում միջուկային էներգետիկայի ոլորտում 9 մլրդ դոլարի ներդրումներ կանի։ Այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով` դրա իրականացման համար առաջին փուլում Հայաստանին կտրամադրվի 5 մլրդ դոլար, երկրորդ փուլում` ևս 4 մլրդ դոլար։

«Փոխշահավետ համագործակցություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ–ի համար էներգետիկ անվտանգության ու կայունության ոլորտում։ Կստեղծվեն շատ աշխատատեղեր»,–ասաց Վենսը։

Հիմա եթերում