ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը
15 Հուլիսի 2024, 12:10
Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ պետքարտուղարի տեղակալ Զեյան վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է հայ-ամերիկյան խորացող հարաբերությունները, այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի եռանդագին բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը։
«Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների և անկախ դատական համակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության առաջ մղման հարցերում»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում: