ԱՄՆ-ն լիովին հանձնառու է աջակցելու այս նպատակին, որն ավելի լավ ապագա կբերի Հարավային Կովկասի համար. Բլինկեն
28 Մայիսի 2023, 15:40
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել համագործակցությունը և ներգրավվածությունը՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ ապահովելու կայուն խաղաղություն:
«Մենք լիովին հանձնառու ենք աջակցելու այս նպատակին, որը կբերի ավելի լավ ապագա բոլոր նրանց համար, ովքեր Հարավային Կովկասում են»,- ասված է Բլինկենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում:
Բլինկենը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի հետ զարգացող համագործակցությունը: