ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտելու Թուրքիայի նախագահական ընտրություններին. Քիրբի

13 Մայիսի 2023, 09:50

Քաղաքականություն

ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտելու Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններին և կարծում է, որ Թուրքիայի ժողովուրդ պետք է ինքնուրույն որոշի իր ապագան։ Այս հայտարարությունն է արել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Թուրք ժողովրդին հնարավորություն կտանք անձամբ որոշել սեփական ապագան։ Բնականաբար մենք չենք միջամտում ընտրությունների քննարկումներին, առավել ևս չենք բանավիճում կոնկրետ թեկնածուների մասին։ Դա պետք է որոշի թուրք ժողովուրդը։ Թուրքիայում ժողովրդավարական ավանդույթ կա, ինչը մենք հարգում ենք», – ասել է Քիրբին։