ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին. պետդեպ
12 Մարտի 2024, 11:10
Միացյալ նահանգները՝ Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման նպատակով, նախատեսում է իր բյուջեից գումար հատկացնել Հայաստանին։
Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 միլիոն դոլար»,- նշել է խոսնակը: