ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. Միլլեր

10 Հուլիսի 2024, 10:53

Քաղաքականություն

ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կընդունի՞ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն ժամանած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Միլլերը պատասխանել է, որ ժամանակացույցի վերաբերյալ որևէ հայտարարություն չունի։