ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն

04 Նոյեմբերի 2024, 12:53

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

«Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում՝ Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու օժանդակելուն և Արցախը լքելու համար։ Որևէ մի կողմ չի հրաժարվել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու և ցեղասպանությանն աջակցող քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիմա եթերում