«Մաֆիա 13». ԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամները
22 Մայիսի 2025, 22:30
ԱՄՆ դաշնային իշխանությունները մայիսի 20-ին ձերբակալել են Կալիֆորնիայում և Ֆլորիդայում ենթադրյալ հայկական կազմակերպված հանցավոր խմբավորումների 13 անդամ։ Ձերբակալությունները կապված են հինգ դաշնային մեղադրանքների հետ:
Ձերբակալվածների թվում է 41-ամյա Արա Արթունին, որը մեղադրվում է 2023թ-ի ամռանը Հոլիվուդի բնակիչ, 46-ամյա Ռոբերտ Ամիրյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու մեջ: Իսկ Ռոբերտ Ամիրյանը մեղադրվում է 2023թ-ի հունիսին Արթունիի գործընկերներից մեկի առևանգում և խոշտանգում կազմակերպելու մեջ, իբրև՝ վրեժ սպանության փորձի համար: Խումբը մեղադրվում է առցանց ավելի քան 83 մլն դոլարի գողության, բանկային, էլեկտրոնային խարդախության և «վարկային քարտի սնանկացման» սխեմաների իրականացման մեջ:
Խուզարկությունների ընթացքում բռնագրավել են 100,000 դոլար կանխիկ գումար, 14 հրազեն և 3 զրահապատ մեքենա:
Ձերբակալվածների թվում են նաև 50-ամյա Վահան Հարությունյանը, 45-ամյա Լևոն Առաքելյանը և 33-ամյա Իվան Բոյորկեսը: Հարությունյանը մայիսի 20-ին առաջին անգամ հայտնվել է Ֆլորիդայի Ֆորթ Լոդերդեյլի դատարանում և կալանավորվել:
Կալիֆորնիայի հայազգի մեղադրյալները կհայտնվեն Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Միացյալ Նահանգների շրջանային դատարանում առաջիկա օրերին: Մեղավոր ճանաչվելու դեպքում ձերբակալված անձանց սպառնում է 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում: