ԱՄՆ-ում հայերի «խելացի» հանցագործությունները՝ FBI-ի թիրախում. Մարինա Սամսոն

26 Դեկտեմբերի 2025, 22:15

Հայեր

«Samson Law» իրավաբանական գրասենյակի հիմնադիր ղեկավար Մարինա Սամսոնը Alpha News -ի եթերում խոսել է ներկայացրել է ԱՄՆ-ում հայ համայնքի քրեական իրավիճակը:

Նրա խոսքով՝ հստակ պետական վիճակագրություն վարելը դժվար է, քանի որ ԱՄՆ դաշնային և նահանգային դատարաններում հայերը դեռևս չունեն առանձին կատեգորիա և հիմնականում գրանցվում են որպես «սպիտակներ»:

Ի պատասխան դիտարկմանը, որ Կալիֆոռնիայում բնակվում է մոտ 1 միլիոն հայ, իսկ բանտարկյալների թիվը կազմում է համայնքի շուրջ 2-3%-ը, Մարինա Սամսոնը նշել է. «Պետք է հաշվի առնենք նաև անօրինական բնակվողների թիվը, որի դեպքում ընդհանուր պատկերն ավելի մեծ կարող է լինել»:

Նա նաև պատասխանել է հարցին՝ ինչո՞ւ է հայ համայնքը հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հայերը կենտրոնացված են ապրում, ուստի հայտնվում են ֆեդերալ բյուրոների թիրախում: Ի տարբերություն այլ խմբերի, որոնք ավելի շատ հակված են փողոցային վայրագ հանցագործությունների, հայերի շրջանում գերակշռում են «սպիտակ օձիքավորների» («white-collar crime») հանցագործությունները՝ ֆինանսական խարդախություններ, բանկային և բժշկական ապահովագրական մեքենայություններ»:

Մարինա Սամսոնն ընդգծել է, որ հենց այս տիպի «խելացի» հանցագործություններն են ժամանակի ընթացքում դառնում թիրախային դաշնային ուժերի համար, քանի որ դրանք մեծ վնաս են հասցնում պետական բյուջեին:

Մանրամասները՝ տեսանյութում: