ԱՄՆ-ում տեղի է ունեցել Սուրբ պատարագ՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
24 Ապրիլի 2025, 10:41

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց Մայր Տաճարում՝ թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Լոս Անջելեսի հայ հոգևոր առաջնորդների գլխավորությամբ, ապրիլի 23-ին մատուցվել է պատարագ՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, ինչպես նաև կատարվել է սուրբ նահատակների բարեխոսության կարգ։
Պատարագին ներկա են եղել պաշտոնյաներ և քույր եկեղեցինեերի հոգևոր ներկայացուցիչներ:







