ԱՄՆ-ում նշվել է «Սիփան» վարժարանի հիմնադրման 30-ամյակը
30 Սեպտեմբերի 2025, 19:45
ԱՄՆ-ում գործող «Սիփան» շաբաթօրյա վարժարանն օրերս տոնել է իր հիմնադրան 30-ամյակը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հ.Մ.Ը.Մ. «Սիփան» մասնաճյուղի նախագահ Սարո Ղազարյանը, Օրենսդրական ժողովի 44-րդ ընտրատարածքի պատգամավոր Նիկ Շուլցը, Հ.Մ.Ը.Մ. «Արտակարգ» շքանշանակիր Արիկ Գևորգյանը, Բրբանքի շրջանի միացյալ դպրոցական կրթական խորհրդի ղեկավար Արմոնդ Աղախանյանը և այլք։
«Ինձ համար մեծ պատիվ է այս երեկո կանգնել ձեր առաջ և միասին նշել մեր սիրելի Հոմենթմենի Սիփան մասնաճյուղի 30-րդ տարեդարձը։ Այս դահլիճում նստած յուրաքանչյուր մարդու կյանքում մեր կառույցը ունի կարևոր նշանակություն, այլապես այսքան մարդ չէր լինի այստեղ։ Թող որ առաջիկա տարիների մենք միայն զարգանանք ու դա անենք միասին»,- նշել է Սարո Ղազարյանը։
Պատգամավոր Նիկ Շուլցն էլ հայտնել է, որ Լոս Անջելեսի շրջանի օրենսդրական ժողովի հիմնադրամը 2,500 դոլար կնվիրաբերի մասնաճյուղին 30-րդ տարեդարձի առթիվ։
«Այս երեկո կառույցի 30 տարվա անգերազանցելի աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք ապահովել մեր առաջին բյուջետային հաղթանակը՝ 2,500 հազար դոլարի չափով՝ Լոս Անջելեսի շրջանի օրենսդրական ժողովի հիմնադրամից։ Եվ մեծ ուրախությամբ այդ նվիրատվությունը հանձնում են հենց «Սիփան» մասնաճյուղի 30-րդ տարեդարձի օրը»,- նշել է պատգամավորը։