ԱՄՆ-ում տեղի է ունեցել Միլենա Մանուկյանի գրքի շնորհանդեսը
15 Հոկտեմբերի 2025, 00:07
Գլենդել քաղաքում տեղի է ունեցել Միլենա Մանուկյանի «Երազանքի քայլուղով» գրքի շնորհանդեսը։ Գիրքը մարդու ներքին պայքարի, համբերության և հավատքի մասին է։
«Երազանքի քայլուղի»-ն Միլենա Մանուկյանի երկրորդ գիրքն է։ Երրորդը լույս է տեսնելու Ֆրանսիայում։
«Գիրքը ճիշտ երազելու մասին է։ Գրքում կա երազանք, սեր հայրենիքի, ծնողի նկատմամբ և սեր սիրած էակի նկատմամբ։ Հավատացեք, որ այս գրքում ձեզանից յուրաքանչյուրը կգտնի իրենք։ Համոզված եղեք, երազել պետք է, այն ապրեցնում է բոլորիս»,- նշել է շնորհանդեսի կազմակերպիչ, հասարակական գործիչ Մարինե Մխիթարյանը։
«Գրքի բովանդակությանը ծանոթանալով՝ ավելի շատ հարգեցի և սիրեցի մեր մատաղ սերնդին։ Եվ ցանկանում եմ, որ նրանք էլ կարողանան նմանվել մեր Միլենային»,- իր խոսքում ասել է մանկավարժ Անժելա Ադոնցը։