ԱՄՆ ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա մուտքը Լեռնային Ղարաբաղ. Էնթոնի Բլինքեն

19 Սեպտեմբերի 2023, 13:03

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի միաժամանակ բացմանը՝ դա համարելով «կարևոր առաջընթաց»։

«Այս կարևորագույն մատակարարումները կարևոր առաջընթաց են, և մենք կողմերին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնությունն ավելացնելու վրա», — ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։

Բլինքենն ընգծել է, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ որոնք ուղղված են «արժանապատիվ և տևական խաղաղության» հասնելուն։

Հիմա եթերում