ԱՄՆ Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը
15 Հունվարի 2025, 10:10
ԱՄՆ պետքարտուղարությունում պաշտոնապես մեկնաբանել են Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումը:
Գործընկերությունը հիմնված կլինի ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և ուղղված կլինի «ժողովրդավարության, արդարադատության, անվտանգության և տնտեսական կապերի ամրապնդմանը», հայտնել են գերատեսչությունում:
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները անկախության ողջ ընթացքում Հայաստանում ներդրել է շուրջ 3,3 մլրդ դոլար: Երկրների առևտրաշրջանառությունը 2020 թվականից ի վեր աճել է երեք անգամ և ներկայումս կազմում է ավելի քան 300 մլն դոլար։
Պետդեպարտամենտում հավելել են, որ «ԱՄՆ-ն օգնում է Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ, զարգացնել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները և ամրապնդել անկախ լրատվամիջոցները»: