ԱՄՆ պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. Ռոբերտ Մենենդես

21 Սեպտեմբերի 2023, 11:19

Քաղաքականություն

Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։

«Նախորդ գիշեր իմ մտահոգությունների մասին խոսեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զորքերի դիրքավորումներին և նրանց շարուանկվող ագրեսիային, որի մասին նախազգուշացրել էի նախորդ շաբաթվա լսումների ժամանակ։

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Մենենդեսը։