ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Երևան
08 Հունիսի 2024, 10:51
Միացյալ Նահանգների Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։
Այս մասին նշվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կղեկավարի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության Capstone հանդիպումը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը։
«Օ’Բրայենը կհանդիպի նաև կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին՝ ներառյալ Ալմա-Աթայի հռչակագրի օգտագործումը՝ որպես սահմանների սահմանազատման հիմք»,-նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի անդամների հետ և կներգրավի քաղաքացիական հասարակությանը: