ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Վենսի հետ կայցելի Հայաստան
08 Փետրվարի 2026, 12:10
ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին այցելելու է Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը։ Ազատության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը:
Նշվում է, որ նրա այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») առաջխաղացմանը:
Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան է այցելում ամրապնդելու ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և առաջ մղելու «Թրամփի երթուղին»: