ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հանդիպումն արդյունավետ է որակել
11 Հուլիսի 2024, 10:13
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եղել է արդյունավետ։
Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն՝ ուղղված նրանց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի՝ հնարավորինս շուտ եզրափակմանը», — գրել է Պետքարտուղար Բլինքենը։