ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը
16 Նոյեմբերի 2023, 19:35
Ադրբեջանն ամենայն հավանականությամբ կզրկվի ամերիկյան ռազմական օգնությունից։ Ամերիկայի հայկական ասամբլեայի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը համապատասխան փաստաթուղթ է ընդունել։
«Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը, որը դեմոկրատ Գարի Փիթերսի առաջարկով ընդունվել է Սենատում, արգելափակում է Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը։
Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի, այն պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ նախագահի կողմից։