ԱՄՆ-ի Սենատի ներկայացուցիչները այցելել են Կոռնիձոր

08 Օգոստոսի 2023, 17:54

Քաղաքականություն

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: Նրանք այցելել են Սյունիք: Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում Սյունիքի մարզբետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Հակարիի կամրջի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։

ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այս կողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին։

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ սենատորները հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։