ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Հայաստանին 65 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին օրինագծին

Այս շաբաթ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել մի շարք միջոցառումների, դրանց թվում՝ 2025 ֆինանսական տարվա արտաքին գործողությունների մասին օրինագծին, որը ներառում է 65 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին: Այս մասին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը։

«Ողջունում ենք Սենատի հատկացումների հանձնաժողովի՝ հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը:

Հայաստանին տրամադրվող առնվազն 65 միլիոն դոլարի օգնությունը մեծապես անհրաժեշտ է, քանի որ Հայաստանը շարունակում է դիմակայել 2020 թվականի պատերազմից և Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով իրենց հայրենիքից քշված Արցախի ավելի քան 100 հազար հայերի ներհոսքին», — հայտարարել է Համագումարի Կոնգրեսի հետ հարաբերությունների տնօրեն Մարիամ Հալոյանը:

Հիմա եթերում