ԱՄՆ-ը ավելի շատ հնարավորություն ունի խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու․ Սարգիս Բախյան
09 Դեկտեմբերի 2023, 00:23
Ռուսաստան, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան մրցում են, թե ով կլինի խաղաղության պայմանագրի կնքահայրը։ Alpha News-ի ուղիղ եթերում այսպիսի կարծիք է արտահայտել ԱՄՆ Հայ դատի արևմտյան գրասենյակի գործադիր տնօրեն Սարգիս Բախյանը․
«25 տարիների ընթացքում միշտ էլ եղել է մրցակցությունը եվրոպական, ամերիկյան ու ռուսական կողմերի միջև, Մինսկի խմբի համանախագահը երեք երկրների ՝Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, թե ով պիտի Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղաղության պայմանագրի կնքահայրը լինի։ Այսդ մրցակցությունը մանավանդ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ավելի ակնհայտ դարձավ։ Ռուսաստանը ուզում է, որ իր պլատֆորմով կնքվի խաղաղության պայմանագիրը, Եվրոպան՝ Շառլ Միշելի միջոցով և թեկուզ նախագահ Մակրոնի միջոցով, փորձում է այնպես անել, որ ինքը հանդիսանա այդ կնքահայրը, բայց, բնականաբար, ուժային բալանսի առումով՝ ԱՄՆ-ը շատ ավելի հնարավորություններ ունի այդ պայմանագիրը կյանքի կոչելու ու ճնշում բանեցնելու համար թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա»,- ասել է Սարգիս Բախյանը։
Նրա խոսքով՝ ոչ մի երկրի շահերն էլ չի համընկնում Հայաստանի շահերի հետո՝ ինչ-ինչ պատճառներով․
«Ցավոք սրտի, վերջին 3 տարիներին ակնհայտ էր դառնում, որ ոչ ռուսական, ոչ ամերիկյան շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ։ Այդտեղ ռուսական շահերը հակասության մեջ են ՀՀ ներկա քաղաքական ուժերի հետ, Ամերիկան էլ մանավանդ Արցախի հարցի շուրջ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց՝ կանխելու Հայոց ցեղասպանությունը Արցախում։ Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքներին ու տարածքային ամբողջականությանը, այստեղ նույնպես տեսնում ենք թե ԱՄՆ-ի, թե ՀԱՊԿ-ի, թե Ռուսաստանի հեռացումը»,- եզրափակել է մեր զրուցակիցը։