ԱՄՆ-ը ցնցված է Զելենսկու կոպտությունից. Ալեքսանդր Դուդչակ
20 Փետրվարի 2025, 21:30
ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հակամարտությունը:
Փորձագետի կարծիքով՝ Զելենսկին շատ է խանգարում Թրամփի վարչակազմին։
«Բոլորը ցնցված են Զելենսկու կոպտությունից։ Այն ամենն, ինչ ասել են ամերիկյան նոր վարչակազմի ներկայացուցիչներն, իհարկե, պարզապես խոսքեր չեն, դրանց կհետևեն որոշակի գործողություններ: ԱՄՆ նախագահը, պաշտոնյաները, գործարարները, բոլորը արտահայտվել են։ Շատ լրատվամիջոցներ նշել են, որ նրանք (Զելենսկին և Թրամփը) հեռակա քննարկում են ունեցել: Զելենսկին իր վրա չափազանց շատ բան է վերցրել: Նա այն կատեգորիայի մեջ չէ, այն դիրքում չէ, որ իրեն թույլ տա նման բաներ հայտարարել, թեկուզ միայն այն պատճառով, որ ամբողջովին կախված է վարչակազմի որոշումից։ Զելենսկին պետական գործիչ չէ, նա Արևմուտքի կողմից վերահսկվող տարածքում իշխանության բերված խամաճիկ է, և նա շատ է խանգարում ամերիկյան վարչակազմին։ Նրանց պետք է մեկը, ում կարելի էր բանակցություններում Ռուսաստանի նախագահին ներկայացնել որպես լեգիտիմ իշխանություն։ Ներկայիս իշխանության հետ ոչ ոք ոչինչ չի ստորագրի։ Այդ մասին բազմիցս ասվել է», — ասել է Դուդչակը:
Քաղաքագետի խոսքով՝ Զելենսկին այժմ մտածում է միայն այն մասին, թե ինչպես պահպանի իր գոյությունը։
«Նա (Զելենսկին) իրեն նման ազատություններ է թույլ տալիս այն պատճառով, որ իր հետևում կանգնած են բրիտանացիները, և արդեն չի մտածում այն մասին, թե ով է ֆինանսավորելու Ուկրաինան, ինչպես է ձևավորվելու բյուջեն։ Նա անհանգստանում է իր կաշվի համար, որպեսզի այն թմբուկի չվերածվի։ Եվ պարզապես մտածում է՝ ինչ անել, որ պահպանի իր անարժեք գոյությունը։ Եթե ընտրություններ լինեն, ապա նա կարող է ընդհանրապես չմասնակցել դրանց։ Ահա դա նրան շատ է անհանգստացնում, նրա վիճակը բարդ է։ Եվ դա նման է հիստերիայի և բրիտանական պատվերը կատարելու փորձ: Լոնդոնի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ ուրախալի է», — եզրափակել է Դուդչակը։