ԱՄՆ-ը դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը ԱՊՀ 9 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին
17 Հունվարի 2026, 19:48
ԱՄՆ ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը կվերաբերի ԱՊՀ ինը երկրների, այդ թվում՝ Հայաստանին։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ բաց աղբյուրների տվյալների վերլուծության արդյունքում։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ խստացնում է դիմորդների նկատմամբ վերահսկողությունը և դրա շրջանակում կասեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը 75 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Ռուսաստանի։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից և կգործի անորոշ ժամկետով։
Նոր վիզային սահմանափակումների տակ հայտնված երկրների ցանկում, բացի Հայաստանից, ընդգրկված են նաև Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը։
Նմանատիպ սահմանափակումներ արդեն գործում են հունվարի 1-ից՝ Թուրքմենստանի նկատմամբ։ Այսպիսով, ԱՊՀ երկրներից ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը չի վերաբերի միայն Տաջիկստանին և Ուկրաինային։