ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից. Ադամ Շիֆ

03 Սեպտեմբերի 2023, 22:10

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆն ուղերձ է հղել ԼՂ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: 

«Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում կրել ամիսներ տևող ու մահացու շրջափակման հետևանքները։

Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու Ադրբեջանի ագրեսիայից ու ևս մեկ ցեղասպանություն դադարեցնելու համար»,- գրել է Շիֆը ֆեյսբուքյան իր էջում։

Հիմա եթերում