ԱՄՆ-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի «ժողովրդավարական գործընթացներին»
27 Հուլիսի 2023, 08:34
Միացյալ Նահանգները կֆինանսավորի «ժողովրդավարական գործընթացները» Հայաստանում և ՀԿ-ների նախագծերը կանանց և երիտասարդության հարցերով, գրում է ռուսական RT պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ «Քաղաքացիական հասարակությունը գործողության մեջ» ծրագիրը կիրականացվի Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ, որին կաջակցի USAID-ը։
«Դրամաշնորհ ստացողները այն կազմակերպություններն են, որոնք ներկայացնում են հայկական համայնքները և պատրաստ են, ի թիվս այլ բաների, ակտիվորեն մասնակցել «համայնքային խնդիրների բացահայտմանը»:
Հանրապետության հինգ մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Արագածոտնում և Գեղարքունիքում կընտրվեն ՀԿ-ի երկու ծրագրեր, որոնք կֆինանսավորվեն 2-2,5 միլիոն դրամի չափով»,– գրում է պարբերականը։
Ավելի վաղ RT-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ը միջոցներ է հատկացրել Հայաստանում «ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու» և տեղական իշխանություններին «ռազմավարական հաղորդակցություններ» ստեղծելու ծրագրին։