ԱՄՆ դեսպանը համարում է, որ Արցախի հայերը անվտանգ կապրեն Ադրբեջանի կազմում

03 Հուլիսի 2023, 23:31

Բոլոր

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հնարավոր է համարում Արցախի գոյությունը և արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունը Ադրբեջանի կազմում։

Այդ մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Արձագանքելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե հայ հասարակության շրջանում բանավեճ կա, որ եթե Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, մարդկանց համար իրենց տանը խաղաղ ու անվտանգ ապրելը անհնար կլինի, Քրիստինա Քվինը հավաստիացրել է, որ երկու կողմերն էլ համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն։

«Հավատած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում  ենք, որ միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։

Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմներն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը», ասել է նա ։

Հիմա եթերում