ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում առաջնորդվում է Իսրայելի շահերով․ Հայկ Խալաթյան

Միջազգային իրավունքը որևէ երաշխիք չէ, եթե որևէ մեկը ցանկանում է սկսել ուժային գործողություններ կամ ագրեսիվ քայլեր։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը:

«Խոսքը գնում է նրա մասին, որ պետք է ունենաս լավ դաշնակիցներ և ուժեղ բանակ։ Միայն այդ պարագայում միջազգային իրավունքը կարող է գործել, իսկ եթե հույսդ դնես միայն միջազգային իրավունքի և այլ պետությունների կողմից տրված խոստումների վրա՝ քո զիջումների դիմաց, դա որևէ երաշխիք չի տա։ Տեսանք, որ Իրանը երկար ժամանակ խուսափում էր կոշտ պատասխաններից և ամեն կերպ փորձում էր կառուցողական լինել, բայց դա բերեց նրան այսպիսի պատերազմի»,- նշել է Խալաթյանը։

Նրա խոսքով՝ Իսրայելը փորձում է չեզոքացնել տարածաշրջանում իր գլխավոր, կարելի է ասել՝ միակ իրական հակառակորդին։

«Իսրայելը դա անում է ոչ թե իր ձեռքերով, այլ ներգրավելով ԱՄՆ-ին: Եվ նույնիսկ Թրամփի թիմակիցները խոսում են, որ փաստացի ստացվում է այնպես՝ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում առաջնորդվում է ոչ թե իր սեփական շահերով, այլ Իսրայելի շահերով»,- նշել է Խալաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։