ԱՄՆ-ը մտահոգված է Հակարիի կամուրջի մոտ հայ-ադրբեջանական միջադեպերով․ Պետդեպի խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է երեկ Հակարիի կամուրջի մոտ հայ-ադրբեջանական երեկվա միջադեպին, շեշտելով, որ մտահոգված են ստեղծված իրավիճակով։

«Ես այլ բան չունեմ, ոչ մի բան, որը ես կարող եմ առաջարկել այս իրավիճակի վերաբերյալ, բացի ասելուց, որ մենք շարունակում ենք մտահոգված լինել ստեղծված իրավիճակով: Եվ մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,– ասել է նա՝ հավելելով,– «մենք իսկապես հավատում ենք, որ համաձայնագիրը դեռ հասանելի է, և մենք անհամբեր սպասում ենք երկու կողմերին հրավիրելուն՝ առաջ շարժվելու համար»: