ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների մասին հաղորդումով․ Պետդեպ
14 Փետրվարի 2024, 09:53
Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների մասին հաղորդումով, որ հանգեցրել է զոհերի։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», — ասել է Միլլերն ընդգծելով, որ կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։
Նա ընդգծել է՝ հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի: