ԱՄՆ-ը պետք է դուրս գա պատերազմից․Ադրին Նազարյանն՝ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի մասին

13 Մարտի 2026, 23:15

Քաղաքականություն

Արդեն 14 օր է, ինչ շարունակվում է Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը։ Երեկ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել է, որ Իրանը կարող է հարվածել Լոս Անջելեսին և Կալիֆոռնիային։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի հետ։

«Ոչ ոք չի ուզում վախեցնել բնակիչներին, բայց կռվի ժամանակ միշտ պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Եթե մենք հարվածել ենք, պետք է սպասենք պատասխանին։ Դժվար է վտանգի չափն իրապես հասկանալ կամ զգալ։ Միայն կարող եմ ասել, որ պետք է զգույշ լինել»,- նշել է նա։

Ադրին Նազարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը սխալ է թույլ տվել՝ հարվածելով Իրանին։

«Ամերիկան շատ սխալ քայլ արեց, չպետք է ռմբակոծեր Իրանը։ Պետք է ժողովրդին ոգեշնչեր ճիշտ ձևերով փոխելու երկրի ռեժիմը։ Հիմա ժողովուրդը հայտնվել է երկու հարվածի մեջտեղում․մի կողմից՝ այլ երկրները ռմբակոծում են, մյուս կողմից՝ իրենց ղեկավարներն են խեղդում, ինչի հետևանքով ստեղծվել է շատ դժվար իրավիճակ»,- ընդգծել է Նազարյանը։

Քաղաքային խորհրդի անդամի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի լուծումը մեկն է․ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է դուրս գա պատերազմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում