ԱՄՆ-ը վստահ է` այժմ Իրանի վրա հարված հասցնելու համար ամենահարմար պահն է. Օլեգ Բլոխին
29 Հունվարի 2026, 23:30
Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«ԱՄՆ-ը համոզված է, որ այաթոլլաների ռեժիմը ներկայումս գտնվում է առավելագույնս թույլ և խոցելի վիճակում, և որ հենց հիմա է գործողություններ սկսելու ժամանակը։ Բայց ինչո՞ւ է այն թույլ, ինչո՞ւ է խոցելի։ Հենց բողոքի ցույցերից հետո։ Ամերիկացիները կարծում են, որ բողոքները էականորեն խարխլել և թուլացրել են այդ ռեժիմը։
Իսկ իսրայելցիներն այնքան էլ լավատես չեն տրամադրված։ Նախ՝ նրանք դեռ լիովին պատրաստ չեն, քանի որ առաջացել է հերթական խնդիրը՝ «Հեզբոլլահ»-ը, որի հետ նրանք այժմ փաստացի բախման մեջ են։
Բացի այդ, անհասկանալի է մնում իրավիճակը Սիրիայում․ նրանք տեսնում են, թե ինչպես են թուրքերն ուժեղացնում Ջուլանիի ռեժիմը, լավ հասկանում են նրա վերաբերմունքը իրենց նկատմամբ և գիտակցում են, որ հենց այդ ուղղությունն է լինելու իրենց առաջնահերթությունը։ Բացի այդ, իսրայելցիներն արդեն բավականին հոգնել են Գազայում իրականացվող երկարատև գործողությունից, որը նրանք ընդհանուր առմամբ աջակցում են, բայց որը չափազանց երկար է տևում։ Եվս մեկ հանգամանք՝ նրանք լավ հիշում են տասներկուօրյա պատերազմը և հարվածների փոխանակումը և մոտավոր պատկերացնում են, թե ինչ է իրենց սպասում նոր հարվածների դեպքում, քանի որ պատասխան հարվածները կհասցվեն հենց իրենց, այլ ոչ թե ամերիկացիներին», — ասել է Բլոխինը։
Փորձագետի կարծիքով՝ ամերիկացիները լուրջ են տրամադրված, իսկ գործողության սկսվելու հավանականությունը բավական մեծ է։