ԱՄՆ-ը զգուշացրել է՝ «Թրամփի երթուղու» տապալումն անթույլատրելի է

13 Օգոստոսի 2025, 16:53

Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացմանը և նախազգուշացրել է այն արգելափակելու ցանկացած փորձի անթույլատրելիության մասին։

«Ամբողջ աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ վերաբերվել։ Այս համաձայնագիրը կարևոր է նրա համար»,- նշել է Բրյուսը՝ պատասխանելով Իրանի կամ Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հարցին։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի հետ ստորագրել էին երկկողմ տնտեսական համաձայնագրեր, որոնք, ըստ Բրյուսի, նոր հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում։

Հիմա եթերում