Ամոթի և խայտառակության միջև ընտրվել է խայտառակությունը. Շկոլնիկով

11 Հոկտեմբերի 2023, 21:40

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, գեոստրատեգ Անդրեյ Շկոլնիկովը Alpha News-ի հետ զրույցում գնահատել է Ղարաբաղում տեղի ունեցածը եւ վերլուծել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա ճակատագիրը։

«Հայաստանի և Ղարաբաղի խնդիրների հիմքում ընկած է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ նրա փորձը՝ խաղալ նույնիսկ ոչ թե բազմավեկտոր, այլ դեպի արևմտյան երկրներ ու հենց Արևմուտք կողմոնորշված խաղ։ Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ամբողջությամբ հակառուսական հետեւողական գործողությունները սովորական դարձան։

Ռուսաստանը երկար տարիներ գրեթե բաց տեքստով բացատրել է, որ ընկերնե՛ր, եթե ուզում եք, որ մենք ձեր դաշնակիցը լինենք, դուք նույնպես պետք է մեր դաշնակիցը լինեք։

Եվ, հաջորդաբար դա տեղի չունեցավ։ Արդյունքում Անդրկովկասում նկատեցինք մի իրավիճակ, որը զվարճալի էր մինչև հիմարության աստիճան, երբ իրականում և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ Ադրբեջանի իշխանություններն օգտագործվում էին՝ որպես խաղալիքներ, որոնց հետ խաղում է արտաքին ուժը և փորձում է կոչ անել Ռուսաստանին այս խամաճիկներից մեկի կողքին կանգնել, քանի որ երկու հանրապետությունների ազգային շահերը դեմ էին նրանց արածին։ Սա երկարաժամկետ բացասական հետևանքներ կունենա երկու կողմերի համար: Արդյունքում, ստացվեց մի շատ զզվելի իրավիճակ, երբ Հայաստանը, պարզապես, կործանվեց»,- ասել է քաղաքագետը։

Փորձագետը նշել է, որ ֆրանսիական տեխնոլոգիաների և ամերիկյան օգնության մասին կարելի է խոսել այնքան, որքան ցանկանում ենք, բայց իրականում ֆրանսիացիներին այժմ դուրս են շպրտում Աֆրիկայից, իսկ ամերիկյան օգնությունը ոչնչի չի բերի։

«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, պարզ էր նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, 2019 թվականին ես հոդված գրեցի այն մասին, որ եթե Հայաստանը չփոխի սկսած քաղաքականությունը, ապա այդ երկիրը, պարզապես, չի լինի։ Նրան փրկողը միայն Ռուսաստանն է։

Որովհետև, կարող եք խոսել ֆրանսիական տեխնոլոգիաների, ամերիկյան օգնության մասին, բայց ֆրանսիացիներին այժմ դուրս են շպրտում Աֆրիկայից, նրանք նույնիսկ չեն կարող այնտեղ մնալ, իսկ ամերիկյան օգնությունը նույնպես ոչնչի չի հանգեցնի: Այսինքն՝ Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հրաշալի, գեղեցիկ խոսքեր ասելու փոխարեն պետք էր նախագծել ու կերտել ապագան։ Ի վերջո, պետք էր կառուցել Հյուսիս-Հարավը ճանապարհը, Ռուսաստան-Իրան նախագիծը իրականացնել, զարգացնել տրանսպորտային միջանցքները, բանակցել, շփվել այս թեմայով Վրաստանի հետ, փորձել ինչ-որ բան անել, բայց նրանք դա չարեցին»,- նշել է Շկոլնիկովը։

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանին վիրավորելու բազմակի փորձերը, որոնք արվում էին Արևմուտքի աջակցությունը ստանալու ակնկալիքով, հանգեցրին օրինական արդյունքի։

«Արդյունքում այն առավելությունը, որը ձեռք բերվեց Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, ոչ մի կերպ չօգտագործվեց։ Արդյունքում նախ երկրորդ, ապա երրորդ Ղարաբաղյան պատերազմը հանգեցրեց Ղարաբաղի ամբողջական կործանմանը, այնտեղից հայերի արտաքսմանը և հեռանալուն։ Եվ սա, առաջին հերթին, հետևանք է այն բանի, որ քաղաքականությունը այնքան էլ անհավասարակշիռ չէր, քաղաքականությունն ամենևին էլ քաղաքականություն չէր: Այսինքն՝ անտեսվում էին տեղի ունեցող իրադարձությունները։ Ռուսաստանին վիրավորելու բազմակի փորձերը, որոնք արվում էին Արևմուտքի աջակցությունը ստանալու ակնկալիքով, որը ոչինչ անել չի՛ կարող, չի՛ կարող որևէ կերպ օգնել, հանգեցրին օրինական արդյունքի։ Ռուսաստանը չի՛ կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը: Ռուսաստանը չի կարող պաշտպանել Ղարաբաղը, եթե Հայաստանն ինքը չցանկանա, եթե, չգիչտես, ինչու ճանաչվում են սահմանները: Ահա թե ինչու Հայաստանը չճանաչեց Ղարաբաղը։ Ինչի՞ց էին վախենում։ Ի՞նչ պատժամիջոցներ:

Ինքներս մեզ հետ պայքարելու այս դժկամությունը, ի վերջո, հանգեցրեց դասական իրավիճակի: Խայտառակության և պատերազմի մեջ ընտրվեց Խայտառակությունը՝ մի քանի անգամ, ինչը, ի վերջո, հանգեցրեց մարդկանց մահվան: Եվ հիմա հարց է առաջանում Հայաստանի, կոպիտ ասած, գոյատևման մասին։ Ադրբեջանը զգաց արյունը: Ադրբեջանն այժմ նման է գիշատչի, որն ուզում է վերջ տալ, և առաջ կգնա, կանգ չի առնի։ Եվ մենք մի իրավիճակում ենք, որը շատ բացասական է ու տհաճ»,- եզրափակել է փորձագետը։