Ամուրի Կոմսոմոլսկում Սուրբ իշխան Վլադիմիրի հուշարձանի տեղադրման նախաձեռնողը Վիգեն Պողոսյանն է
Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում տեղի է ունեցել Սուրբ իշխան Վլադիմիրի հուշարձանի բացման և օծման արարողությունը:
Հուշարձանի տեղադրման նախաձեռնությամբ հանդես է եկել բարերար Վիգեն Պողոսյանը: Նա նախագիծն անվանել է հոգևոր սխրանք և հույս հայտնել, որ հուշարձանը կդառնա Հեռավոր Արևելքում ուղղափառ հավատքի ամրապնդման խորհրդանիշ:
Սուրբ իշխան Վլադիմիրի չորս մետրանոց արձանը պատրաստված է բրոնզից և տեղադրված է երկմետրանոց պատվանդանի վրա։