Ամփոփվել են Մայիսյան եռատոնին նվիրված մինի ֆուտբոլի առաջնության արդյունքները

19 Մայիսի 2023, 00:37

Սպորտ

Այսօր՝ մայիսի 18-ին, Ստեփանակերտի համար1 հիմնական դպրոցում ամփոփվել են  Մայիսյան եռատոնի  առթիվ  կազմակերպված  մինի  ֆուտբոլի առաջնության  արդյունքները։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությանը մասնակցել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 12 թիմ։

«Մրցանակային 1-ին տեղն է զբաղեցրել համար 1 հիմնական դպրոցի, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար՝ 5-րդ  և Ֆիզմաթ  դպրոցների թիմերը։ Մարզիկները բավականին հրաշալի խաղ են ցուցաբերել։

Թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են դրամական պարգևներով, 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով»,-մեզ հետ զրույցում տեղեկացրել է գլխավոր մրցավար Գրիգոր Առաքելյանը՝ հավելելով, որ Արցախի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մրցանակային տեղեր գրաված թիմերը  գնդակներ են ստացել, իսկ մայրաքաղաքաի 3-րդ դպրոցի աշակերտ, լավագույն դարպասապահ ճանաչված  Տիգրան Հարությունյանը՝ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մարզահագուստ։

Հիմա եթերում