Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցում տեղի է ունեցել Արցախին նվիրված խաչքարի բացումը

23 Հոկտեմբերի 2023, 13:11

Մշակույթ

Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցում տեղի է ունեցել հանդիսավոր պատարագ և Արցախին նվիրված խաչքարի բացում։ Այս մասին տեղեկանում ենք եկեղեցու ֆեյսբուքյան էջից։

Սուրբ պատարագը մատուցել է Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը և Տարոն քահանա Թադևոսյանը։

Միջոցառմանը ներկա էին Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Վիկտոր Բիյագովը, որ հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչպես նաև Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Պատարագի ավարտին տեղի է ունեցել փոքրիկ համերգ, որին հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։