Անահիտ Հարոյանը Դուբայում հաջողությամբ պաշտպանել է WBA Continental տիտղոսը

14 Դեկտեմբերի 2025, 19:00

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Անահիտ Հարոյան (16-1) վստահորեն պաշտպանել է իրեն պատկանող չեմպիոնական WBA Continental տիտղոսը, ինչպես նաև նվաճել է նոր՝ WBA Intercontinental տիտղոսը։ Դեկտեմբերի 12-ին բռնցքամարտի երեկոյին Դուբայում մրցավարների միաձայն որոշմամբ նա հաղթել է ֆիլիպինների մարզիկ Մարիա Տերեսա Պինիլին (7-3):

Հայ չեմպիոնը գերիշխում էր ամբողջ պայքարի ընթացքում և հաղթել է բոլոր փուլերում։