Անահիտ Օհանյանն ու Մակիչ Խոջայանն արժանացել են «Լավագույն կոնցերտմայստեր» և «Լավագույն դիրիժոր» մրցանակին

17 Ապրիլի 2025, 16:25

Հայեր | Մշակույթ

Ռոստովի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնում կայացել է «Հաղթանակի արձագանք» 1-ին բաց փառատոն-մրցույթի գալա համերգը՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին:

«Լավագույն կոնցերտմայստեր» է ճանաչվել Անահիտ Օհանյանը՝ Ռոստովից, իսկ «Լավագույն դիրիժոր»՝ Մակիչ Խոջայանը։

Գալա-համերգի մասնակիցները կատարել են պատերազմական տարիների երգեր և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի սխրանքին նվիրված ստեղծագործություններ: