Անահիտ Թոփչյան․ Տաղանդավոր դերասանուհին և գրողը
21 Օգոստոսի 2024, 23:57
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Օգոստոսի 21-ին ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1947 թվականին Հայաստանի Արթիկ քաղաքում։ 1966 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը:
Թոփչյանը երկար տարիներ եղել է Երևանի դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհի, նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում։
Մեծ է Անահիտ Թոփչյանի ներդրումը նաև հայ արձակի զարգացման ասպարեզում, ում ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Նրա լրագրողական և արվեստաբանական հոդվածները տպագրվում էին «Ռուսական միտք» շաբաթաթերթում և այլ գրական թերթերում և ամսագրերում։ Նա նաև զբաղվել է ֆրանսերենից թարգմանություններով ։ Անահիտ Թոփչյանը «Անհասցե տիկինը» ժողովածուում ընդգրկված մի շարք պատմվածքների, «Հայելի» և «Անհետացում» վեպերի հեղինակ է։
Բացի այդ, Անահիտ Թոփչյանը պարզապես գեղեցիկ կին էր, որ հիանում էր իր հավատարիմ երկրպագուներով։
Անահիտ Թոփչյանը մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 20-ին։