Անաիդա Մակինցյան․ Գեղեցիկ արտաքինով դերասանուհին

13 Սեպտեմբերի 2024, 23:29

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Անաիդա Մակինցյանը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 13-ին Երևանում։

Դերասանուհին լայն ճանաչում է ձեռք բերել 1954 թվականին «Երևան» կինոստուդիայի նկարահանած «Մանրուք» ֆիլմի թողարկումից հետո։ Ֆիլմում դերասանուհին խաղացել է դաշնակահարի կնոջ դերը։

Մակինցյանը խաղացել է այն ժամանակվա այնպիսի տաղանդավոր ու հրաշալի դերասանների հետ, ինչպիսիք են Լեոնիդ Դովլաթովը, Գեղամ Հարությունյանը, Վարվառա Շահսուվարյանը և այլք։

Խորհրդային տարիներին ֆիլմերի նկարահանումներին վերաբերվում էին ավելի ակնածանքով, սցենարիստները ժամերով մտածում էին յուրաքանչյուր սցենարի շուրջ, իսկ դերասանները խաղում էին ավելի օրգանիկ։

Անաիդա Մակինցյանը «Մանրուք»-ից հետո այլևս չի նկարահանվել ֆիլմերում՝ նախընտրելով թատրոնի բեմը։