Անահիտ Արոյանը Դուբայում նվաճել է WBA Continental գոտին

22 Սեպտեմբերի 2025, 14:20

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Անահիտ Արոյանը (15-1) նվաճել է WBA Continental չեմպիոնական տիտղոսը։ Սեպտեմբերի 20-ին Դուբայում կայացած բռնցքամարտի երեկոյին 26-ամյա մարզուհին վստահ հաղթանակ է տարել տանզանիացի Սթումայի Մուկի Պաուլոյի (11-6) նկատմամբ:

Ութ ռաունդանոց մենամարտի արդյունքում մրցավարները միաձայն հաղթանակ են շնորհել Արոյանին։

Արդեն երրորդ ռաունդում հայ մարզուհուն հաջողվել է նոկդաուն ուղարկել մրցակցին, ինչից հետո լիովին վերահսկել է մենամարտի ընթացքը։

Հիմա եթերում