Անանիա Շիրակացու հուշարձանը՝ Երևանում
05 Հոկտեմբերի 2024, 17:56
Մ.թ. հ․ 7-րդ դարում Եվրոպան եռում էր՝ մարսելով Հռոմեական կայսրության կործանումը, երբ Հայաստանում ծնվեց Անանիա Շիրակացին՝ ապագա գիտնականը, ով, ինչպես ասում են լեգենդները, կարող էր ջրից ոսկի հանել, խավարումներ կանխատեսել և «կախարդական» բույսեր գտնել:
Հայ աշխարհագրագետ, փիլիսոփա, մաթեմատիկոս, քարտեզագիր, պատմաբան, աստղագետ և ալքիմիկոս, հին հայկական բնագիտության հիմնադիր Անանիա Շիրակացին ծնվել է Շիրակի մարզում: Նախնական կրթությունը ստացել է Հայաստանում և հետագա ուսման համար մեկնել Բյուզանդիա, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվել է Տրապիզոն, որտեղ նրա ուսուցիչ է դարձել հայտնի գիտնական Տիխիկը։ Ուսումնառությունից հետո վերադարձել է Հայաստան, որտեղ սկսվել է նրա գիտական և դասախոսական գործունեությունը։
Շիրակացին նաև պաշտպանում էր ռացիոնալիզմը բնության ուսումնասիրության մեջ և դատապարտում սնահավատ հավատալիքներն ու աստղագուշակությունը։ Նա կոշտ քննադատում էր մարդկանց՝ ճակատագրերը, նրանց բախտն ու դժբախտությունը աստղերի շարժման հետ կապելու փորձերի համար՝ պնդելով, որ մարդու ճակատագիրը չի որոշվում, թե որ աստղի տակ է նա ծնվել։ Շիրակացին նման հայտարարությունները համարում էր մոլորություն, իսկ դրանց հեղինակներին՝ հիմար։ Շիրակացու մոտ դպրոց էին գալիս պատմական Հայաստանի բոլոր ծայրերից եկած աշակերտները։ Նրա աշակերտներից շատերը վերադառնում էին հայրենի երկրներ և բացում իրենց դպրոցները նույն ուսումնական համակարգով։
1963 թվականին հայ գիտության և մշակույթի մեծագույն գործիչներին, ովքեր զարդարում էին Մատենադարանի հին ձեռագրերի ինստիտուտի շենքի ճակատը, միացավ նաև Անանիա Շիրակացին:
Բազալտե հոյակապ հուշարձանի հեղինակը քանդակագործ Գրիգոր Բադալյանն է։
Երևան, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, 53