Անապայի հայկական վոկալ ստուդիայի մեներգիչները՝ «Տաղանդների մայրաքաղաք. Պետերբուրգ» փառատոնի դափնեկիրներ

22 Հուլիսի 2025, 00:35

Մշակույթ

Անապայի շրջանի Հայկաձոր (ռուս.՝ Гай-Кодзор-Գայ-Կոձոր) գյուղի հայ մեներգիչ-վոկալիստների ստուդիան մասնակցել է «Տաղանդների մայրաքաղաք. Պետերբուրգ» միջազգային մրցույթ-փառատոնին և նվաճել I աստիճանի դափնեկրի երկու դիպլոմ, II աստիճանի դափնեկրի հինգ դիպլոմ և III աստիճանի դափնեկրի մեկ դիպլոմ։

Հայկաձորը գյուղ է Կրասնոդարի երկրամասում, մտնում է Անապա քաղաք-կուրորտի մունիցիպալ կազմի մեջ։