Անապայի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ տեղի է ունեցել «Խաչքար» ավանդական տոնը
04 Հունիսի 2024, 09:40
Մայիսի 26-ին Անապայի մերձակայքում գտնվող Հայկաձոր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում տեղի է ունեցել ավանդական «Խաչքար» տոնը, որը դարձել է Կրասնոդարի երկրամասի մշակութային բազմազանության և միասնության խորհրդանիշ: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։
Միջոցառման ընթացքում տարբեր ստեղծագործական խմբերի և մենակատարների մասնակցությամբ ներկայացվել են հայկական, ռուսական, հունական, վրացական, գերմանական երգեր ու պարեր: Հանդիսավոր պայմաններում Անապա առողջարանային քաղաքի հայ համայնքի ակտիվ անդամներին հանձնվել են պատվոգրեր և շնորհակալագրեր քաղաքի ղեկավարի, Պատգամավորների Խորհրդի, ՌՀՄ-ի և Հայ ազգային մշակույթի կենտրոնի կողմից: